Ֆարմացևտ պրակտիկ 6-7.2008 (13)
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
Մեր հանրապետությունում կրծագեղձի քաղցկեղը ուռուցքային հիվանդացության մեջ կանանց մոտ գրավում է առաջին տեղը և մահացությամբ գերազանցում միջին եվրոպական տվյալներին, որը կարելի է բացատրել հիվանդության վաղ հայտնաբերման ցածր ցուցանիշներով։
Նշված փաստարկները բավականաչափ ծանրակշիռ են` սեփական առողջության մասին հոգ տանելու համար և հուշում են կրծքագեղձի ամենամսյա տարրական ինքնազննման անհրաժեշտության մասին...
Որոշ հիվանդություններ շոշափելիորեն փոխում են կնոջ առողջական վիճակը, ինչն ակնհայտորեն իր դրոշմն է թողնում թե՛ կնոջ արտաքինի և թե՛ կանացիության ու գրավչության վրա։ Կան նաև հիվանդություններ, որոնց մասին մենք` կանայք, նույնիսկ մտածել չենք ուզում։ Այդ հիվանդությունների թվին է դասվում նաև կրծքագեղձի քաղցկեղը...
Պետք չէ գլուխն ավազի մեջ թաղել
Գիտնականների կարծիքով գոյություն ունի մի պարզ օրինաչափություն. որքան շատ կինը տեղեկացված լինի կրծքագեղձի քաղցկեղի մասին, այնքան ավելի դյուրին կդառնա վերջինիս հայտնաբերումը հիվանդության ամենավաղ փուլում։ Այսինքն` կինը ժամանակ կունենա ընդունելու անհրաժեշտ բուժումը, որի դեպքում լավ արդյունքների հասնելու հավանականությունն է՛լ ավելի մեծ է։ Ինքնին հասկանալի է, որ նման պարագայում «ջայլամի» քաղաքականություն վարելն անտեղին է և հղի վտանգավոր հետևանքներով, քանի որ այդ հիվանդության մասին անտեղյակ լինելն ու կրծքագեղձերի վիճակին կանոնավոր կերպով չհետևելը չի փոքրացնում կրծքագեղձի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը։
Ի դեպ, շատ երկրներում կրծքագեղձի քաղցկեղի վաղ շրջանում հայտնաբերելուն միտված ծրագրերը հովանավորվում են առողջապահության պետական մարմինների կողմից և ունեն համապատասխան կարգավիճակ։ Պետք է նշել, որ կրծքագեղձի քաղցկեղի խնդրին միտված նման քաղաքականությունն իր շոշափելի արդյունքներն է տալիս։ Օրինակ, Ֆինլանդիայում, որտեղ դեռատի աղջիկներին կրծքագեղձի ինքնազննման հմտություններին ծանոթացնում են դեռևս դպրոցում, նկատելիորեն կրճատվել են կրծքագեղձի հետ կապված բարդությունները, քանի որ հիվանդության առաջնային փուլում հայտնաբերված 10 դեպքերից 9-ում նրանց կասկածները բժշկի կողմից հաստատվում են։
Թշնամու «դեմքը»
Կրծքագեղձի քաղցկեղն ուռուցքաբանական այլ հիվանդություններից առանձնանում է նախ և առաջ իր «հորմոնակախյալ» լինելով։ Այսինքն` այս հիվանդության պարագայում ռիսկի հիմնական գործոնը պայմանավորված է հորմոնային անհավասարակշռությամբ, որը կնոջ օրգանիզմում այլ պաթոգեն նախապայմաններից զատ առաջանում է նաև վաղ (մինչև 45 տարեկան) կամ ուշացած (55 տարեկանից հետո) դաշտանադադարի, ինչպես նաև վաղ (մինչև 12 տարեկան) կամ ուշացած (16 տարեկանից հետո) սկսվող դաշտանային ցիկլի արդյունքում։ Կրծքագեղձի քաղցկեղի առաջացմանը կարող են նպաստել նաև այնպիսի ախտաբանական վիճակներ, ինչպիսիք են կրծքագեղձի տարաբնույթ հիվանդությունները (մասնավորապես մաստոպաթիան)։ Կրծքագեղձի քաղցկեղի պատճառ կարող է դառնալ նաև «հասակավոր առաջնածին» հղիությունը (30 տարեկանից հետո)։ Կրծքագեղձի քաղցկեղի առաջացումը խթանող մյուս բոլոր «մեղավորներն» ասես ուլունքահատիկների նման գալիս և «շարվում են» հիմնական դրդապատճառների վրա։ Այժմ խոսենք դրդապատճառների մասին, որոնց պայմանականորեն կարելի է դասակարգել հետևյալ խմբերով` ծանրաբեռնված ժառանգականությունը, ռադիոակտիվ (էլեկտրամագնիսական) ճառագայթման ազդեցությունը, գիրությունը, կրծքագեղձերի վնասվածքները, երեխային վաղաժամ կրծքից կտրելը (5 ամսից էլ քիչ), կրծքով երկարատև կերակրելը, հղիության բազմակի արհեստական ընդհատումները, կերակրի բարձր յուղայնությունը, արդյունաբերական զարգացած քաղաքներում բնակվելը և այլն։
Ռիսկային գործոնների նման բազմազանությունը պայմանավորված է նրանով, որ կաթնագեղձը ենթարկվում է ավելի քան 15 զանազան հորմոնների ազդեցությանը։ Կարևոր է շեշտել, որ շատ հաճախ այդ հորմոնները կաթնագեղձի վրա տարբեր ձևերով են ներազդում։ Դա գրեթե նույնն է, ինչ ստիպել 15 հոգանոց բազմաձայն երգչախմբին միաձայն երգել միևնույն տոնայնությամբ։
Եթե այս ամենին էլ հավելենք ռադիոակտիվ ճառագայթումը, ապա պատկերն առավել համալրված կլինի։ Կրծքագեղձի վրա ռադիոակտիվ ճառագայթման թողած անմիջական ազդեցությունը բացահայտել են ճապոնացի գիտնականները։ Բանն այն է, որ Հերոսիմայում և Նագասակիում տեղի ունեցած միջուկային ռումբերի պայթյուններից 10-15 տարի անց կրծքագեղձի քաղցկեղի դեպքերը երկրում կտրուկ աճ ապրեցին։
Զննել, թե՞ ոչ
Հայաստանի Հանրապետությունում վերջին տարիների վիճակագրական տվյալներով տարեկան կրծքագեղձի քաղցկեղի 700-800 նոր դեպք է արձանագրվում։ Հիվանդացությունը կազմում է տարեկան 30-32 նոր դեպք 100.000 կին բնակչի հաշվարկով։ Մեր հանրապետությունում կրծագեղձի քաղցկեղը օնկոլոգիական հիվանդացության մեջ գրավում է երկրորդ տեղը` զիջելով միայն թոքի քաղցկեղին։ Իսկ կանանց մոտ այն գրավում է առաջին տեղը։ Համեմատելով ընդհանուր եվրոպական տարածաշրջանի հետ` կարելի է ասել, որ հիվանդացությունը Հայաստանում մոտավորապես համապատասխանում է միջին եվրոպական ցուցանիշներին։ Սակայն այս հիվանդությունից մահացությունը մեր հանրապետությունում ավելի բարձր է։ Սա արդեն կարելի է բացատրել հիվանդության վաղ հայտնաբերման ցածր ցուցանիշներով։ Այսպես, եթե զարգացած երկրներում գերակշռում են հիվանդության վաղ շրջանում հայտնաբերված դեպքերը, ապա մեզ մոտ հակառակ պատկերն է, և գրեթե ամեն օր գրանցվում են բարձիթողի դեպքեր, որոնցով և պայմանավորված են մահացության առավել բարձր ցուցանիշները։ Արդարության համար պետք է նշել, որ վերջին տարիներին հանրապետության մի շարք կլինիկաներում մամոգրաֆիկ մեթոդի և լայնորեն տարվող լուսավորչական աշխատանքների շնորհիվ բավականին շատացել են վաղ փուլում հիվանդության հայտնաբերման դեպքերը։ Սակայն այս ցուցանիշները հեռու են բավարար լինելուց։ Երևի կհամաձայնեք, որ նշված փաստարկները բավականաչափ ծանրակշիռ են` սեփական առողջության մասին հոգ տանելու համար և հուշում են կրծքագեղձի ամենամսյա տարրական ինքնազննման անհրաժեշտության մասին։
Կուրծքը կարելի է զննել դաշտանային ցիկլի ավարտից 2-3 օր անց, իսկ դաշտանադադարի դեպքում` օրացույցում ընտրել ստույգ մի օր և ամեն ամսվա նույն օրը կուրծքն ինքնազննման ենթարկել։
Իսկ եթե...
Եթե ինքնազննման ընթացքում երկու կրծքերի միջև աննշան տարբերություն նկատեք` խուճապի մի մատնվեք։ Մարդ արարածի մարմնում ոչինչ կատարելապես համաչափ չէ։ Այսինքն աննշան շեղումներն անհանգստացնող չպետք է լինեն։ Այլ բան է, եթե այդ շեղումներն առավել ցայտուն են, կամ եթե ինքնազննման արդյունքում հայտնաբերել եք ինչ-որ արտառոց բան` աննշան այտուցվածություն կամ հանգույց։ Ավելին, հուսահատվել և առավել ևս համապատասխան ինքնաախտորոշում կայացնել նույնպես խորհուրդ չի տրվում։ Մեր մասնագետների կողմից ձեռք բերված տվյալների համաձայն` զննման ենթարկված 10 կանանցից 6-7-ի մոտ առկա են կրծքագեղձի զանազան հիվանդություններ։ Եվ փառք Աստծո, հայտնաբերված շեղումը միշտ չէ, որ չարորակ ուռուցք է լինում։ Սա վերաբերում է հայտնաբերված 10 դեպքերից 9-ին։ Այդուհանդերձ, բժշկին դիմելն անհրաժեշտ է, քանի որ միայն մասնագետը կարող է տարբերել չարորակ ուռուցքը բարորակից։ Ավելին, մաստոպաթիայի բոլոր ձևերը և զանազան բարորակ գոյացությունները ենթակա են բուժման։
Ինքնազննման կանոնները
|
1. Կրծկալը հակառակ կողմից ուշի ուշով զննեք։ Անհանգստության տեղիք կարող են տալ վերջինիս վրա հայտնաբերված հետքերը։ Այս կանոնը չի վերաբերում կերակրող մայրերին և հղի կանանց, ինչպես նաև բոլոր այն մայրերին, որոնք վերջերս են դադարեցրել կրծքով կերակրելը։ Ի դեպ, «վերջերս» ասվածը տարբեր կանանց մոտ կարող է տևել 3-5 տարի, ինչը պայմանավորված է կնոջ հորմոնալ ակտիվությամբ։ |
|
2. Ձախ ձեռքը տարեք գլխի հետև և աջ ձեռքի մատներով շրջանաձև շարժումներով շոշափեք ձախ կուրծքը։ Շարժումների ուղղությունը պետք է լինի կրծքի եզրից դեպի կենտրոն։ Նույն կերպ զննեք նաև աջ կրծքագեղձը։ |
|
3. Հայելու առջև կանգնած` ձեռքերը բարձրացրեք վեր և հայելու մեջ նայելով` համեմատեք երկու կրծքագեղձերի ձևն ու չափը։ Ուշադրություն դարձրեք նաև դրանց մաշկին։ Ուշադիր եղեք. արդյոք մաշկը կնճռոտված և թեփոտված է՞, իսկ ստինքները` ներքաշված։ Նույն գործողությունը կատարեք` այս անգամ ձեռքերը դնելով կոնքերին և լարելով կրծքերի և ձեռքերի մկանները։ |
|
4. Բթամատի և ցուցամատի օգնությամբ փոքր-ինչ սեղմեք հարստինքային տարածքը` պարզելու համար, թե այնտեղից որևէ արտադրություն կա՞, թե՞ ոչ։ |
|
5. Պառկեք մահճակալի վրա և թիակների տակ բարձ դրեք։ Ձախ ձեռքը տարեք գլխի տակ և աջ ձեռքի մատների շրջանաձև շարժումներով շոշափեք ձախ կուրծքը, թևատակը, ինչպես նաև կրծքից թևատակ տանող հատվածը։ Նույն կերպ զննեք նաև ձախ կրծքագեղձը և հարակից տարածքը։ |
Եղե'ք առողջ, հարգե'ք Ձեր մարմինը և այն դեռ երկար տարիներ կծառայի Ձեզ...
narine
27.12.2014
Գոհար
21.12.2014
Մեդ-Պրակտիկ
18.12.2014
Հարգելի Marish, հարկ է նորից հետազոտվել, միգուցե այս անգամ Ձեր նշած արտադրությունը ոչ թե կաթնային, այլ ուրիշ բնույթի է: Հարկավոր է կատարել կրծքագեղձերի ՈՒՁՀ, մամոգրաֆիա, բացի պրոլակտինի քանակից նաև վահանագեղձի հորմոնների հետազոտություն և բացառել հիպոֆիզի ադենոմայի կամ այլ պաթոլոգիաների առկայությունը, քանի որ նման խնդիր կարող է դիտվել ամենատարբեր պատճառներից:
janna
06.12.2014
Մեդ-Պրակտիկ
06.12.2014
Հարգելի lianna, նախ սպիրալի դեպքում 3 տարին երկար ժամանակ է և չէր կարելի չհետազոտվել: Անպայման դիմել մասնագետի և պարզել իրավիճակը: Մաստոպաթիան բուժվող է, և պետք է անցնել մասնագետի խորհրդատվություն:
lianna
09.11.2014
Marish
29.10.2014
Մեդ-Պրակտիկ
28.08.2014
Հարգելի Սյուզի, դա գովելի է, որ դուք ինքնազննում կատարում եք: Ինչ խոսք գենետիկ նախատրամադրվածությունը ցանկացած քաղցկեղի պարագայում գործում է: Սակայն դա դեռ չի նշանակում, որ Դուք կրծքագեղձի քաղցկեղ ունեք, Ձեր տարիքի համար ավելի հավանական է մաստոպաթիան: Ճիշտ կլինի այցելեք մամոգրաֆիկ հետազոտության և ամեն ինչ կպարզվի:
Սյուզի
24.08.2014
Մեդ-Պրակտիկ
18.05.2014
Հարգելի Elena, բարև Ձեզ, եթե ցավի բնույթը կապված չէ դաշտանային ցիկլի հետ, քանի որ շատ հաճախ կանանց մոտ ձվազատման ժամանակ կրծքերում ցավեր լինում են, ապա հնարավոր է Ձեզ մոտ մաստոպաթիա է: Դիմեք մամոլոգի խորհրդատվության, նա Ձեզ կօգնի:
Elena
16.05.2014
Մեդ-Պրակտիկ
27.12.2013
Հարգելի Մարինե, բարև Ձեզ, եթե լիարժեք համոզված եք, որ դա վնասվածքի արդյունք է, դա պարզապես վնասվածքի հարակից շրջանի լինֆատիկ գեղձի բնական ռեակցիան է, և որոշ ժամանակ անց գնդաձև գոյացությունը չի շոշափվի, իսկ եթե պահպանվի (մեկ և ավելի ամիս), հարկավոր է դիմել մասնագետի:
marine
19.12.2013
anna
30.10.2013
Մեդ-Պրակտիկ
30.10.2013
Հարգելի Աննա, բարև Ձեզ, եթե անցել եք հետազոտություն, ուրեմն պետք է որ ստանայիք համապատասխան խորհրդատվություն, թե որքանով է այն վտանգավոր, դա շատ կարևոր է: Եթե միայն հետազոտության արդյունքներն ունեք, ուրեմն անպայման դիմեք մամոլոգի (կրծքագեղձի հիվանդություններով մասնագիտացված բժիշկ), որպեսզի ի սկզբանե ճիշտ կողմնորոշում լինի և կարիքի դեպքում ստանաք համապատասխան բուժում: Ինչ վերաբերում է հղիանալուն, ապա դա միայն օգտակար կլինի օրգանիզմին, իհարկե, բոլոր դեպքերում՝ վերջին խոսքը մասնագետինն է, որը հետազոտությունների և կոնսուլտացիայի արդյունքում ավելի կճանաչի կոնկրետ օրգանիզմը
anna
28.10.2013
Մեդ-Պրակտիկ
06.02.2013
Մեդ-Պրակտիկ
28.01.2013
Հարգելի Նունե, սովորաբար երկու կուրծը տարբերվում են իրարից` առանց ախտաբանական երևույթների։ Չի բացառվում, որ տաքության զգացողությունը լինի փսիխոգեն։ Ըստ Ձեր նկարագրության` ուռուցքի առկայությունն անհավանական է։ Քանի որ մեր այցելուների մոտ առաջացել են տարաբնույթ հարցեր, նշեմ, որ առաջիկա 10 օրվա ընթացքում կայքում կտեղադրվի հարցազրույց ուռուցքաբանի հետ, որի հղումը կներկայացվի ստորև։ Ուստի հետևեք կայքին ու վերոնշյալ հոդվածի մեկնաբանություններին։
Nune
27.01.2013
ANNA
25.07.2011
Հայկուշ
14.07.2011
Լուսինե
02.12.2010
Կարդացեք նաև
Հայաստանի Հանրապետությունը Գերագույն խորհրդի 1993 թ. մայիսի 24-ի Հ.Ն-0836-I որոշմամբ միացել է ՄԱԿ-ի երեք համաձայնագրերին։ Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների և հոգեմետ...
2008 թ. ապրիլի 24-25-ին մայրաքաղաքի «Մոսկվայի տանը» Հայկական բժշկական ասոցիացիան (ՀԲԱ) և նրա կազմում գործող Հայաստանի երիտասարդ նյարդաբանների լիգան (ՀԵՆԼ), Շարժողական խանգարումների...
2008 թ. հունիսի 5-ին «Մարիոթթ Արմենիա» հյուրանոցի «Թագուհի Էռատո» շքասրահում Հայկական բժշկական ասոցիացիայի կողմից նախաձեռնվեց կլոր սեղան «Առողջապահության համակարգի բարեշրջումների...
Բժշկի հիմնական պարտավորությունները
Բժիշկը պարտավոր է...
Հոգեկան և վարքային խանգարումների դասակարգման մեջ առանձնացնում են «Հասուն անձի վարքի խանգարումներ» խորագիրը, որի մեջ ներառում են կայունության հակում ունեցող վարքի տիպային կլինիկական...
Մեր ընթերցողի ուշադրությանն ենք ուզում ներկայացնել մի կառույց, որը կարողացել է միավորել տարբեր բնագավառներում աշխատանքային գործունեություն ծավալած կազմակերպություններին...
Մեր հյուրն է ՀՀ Կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ, պրոֆեսոր Սամվել Հարությունյանը,
որի հետ զրուցեցինք մեր երկրում գիտության զարգացման հեռանկարների...
Մեր հյուրն է «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի գինեկոլոգիական բաժանմունքի ավագ օրդինատոր, բ.գ.դ. Հրանտ Սապոնջյանը, ով տարիներ շարունակ իր հիմնական աշխատանքին զուգահեռ զբաղվում է նաև նկարչությամբ...
Թերևս գետնանցում բառը այս կառույցների համար ամենևին արդիական էլ չէ, քանի որ նրանք շատ վաղուց կորցրել են իրենց իսկական նշանակությունը...
Վիտամին են անվանում կենսաբանորեն ակտիվ այն միացությունները, որոնք ճարպերի, ածխաջրերի, սպիտակուցների և հանքային նյութերի համակցությամբ անփոխարինելի դեր են կատարում կենդանի օրգանիզմի...
Մարդիկ դեռ հնուց ուսումնասիրում էին թունավոր օձերին։ Գալենի վկայությունների համաձայն` մ.թ.ա. I դարի կեսերին մահացած պոնտական թագավոր Միհրդատ IV-ը շատ էր հետաքրքվում օձի թույնով...
Մսից և կենդանական ծագման այլ սննդատեսակներից հրաժարվողների թիվն աշխարհում օրըստօրե աճում է, ինչը սննդաբանների և լայն հասարակության շրջանում իրարամերժ քննարկումների...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն